ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մխիթարյանը նորից է փայլում

Մխիթարյանը նորից է փայլում
01.03.2019 | 04:26

Երեկ կայացել է Անգլիայի պրեմիեր լիգայի 28-րդ տուրը: Առաջատար եռյակից այն անվթար անցել են լոկ «Լիվերպուլն» ու «Մանչեստր Սիթին»: Յուրգեն Կլոպի սաներն անառարկելի են եղել «ՈՒոտֆորդի» հետ տնային մրցակցությունում՝ հեղինակելով հինգ անպատասխան գոլ, Գվարդիոլայի սաները, «Վեստ Հեմի» հետ հաշիվներ պարզելիս, եղել են չափից ավելի խոնարհ՝ ընդամենը մեկ անգամ գրավելով մրցակցի դարպասը, ինչն այդուհանդերձ նույնպես նվաճած երեք միավոր է նշանակում: «Լիվերպուլն» ունի 69, «Մանչեստր Սիթին»՝ 68 միավոր:
Երկրորդ խաղն անընդմեջ ձախողում է «Տոտենհեմը», որն այս անգամ ընկրկեց «Չելսիի» առաջ (0։2)՝ մնալով 60 միավորով, ինչն արդեն անհեռանկարային է դարձնում մրցանակային առաջին երկու տեղերի պայքարին խառնվելը: Արտագնա այս վոյաժների պարտությունները, ճիշտ է, դեռևս լրջորեն չեն սպառնում աղյուսակում Մոուրիսիո Պոչետինոյի սաների երրորդ հորիզոնականին, սակայն ամրության պաշար է հալվում, մանավանդ որ վերջին երեք խաղում ինը միավոր վաստակած «Արսենալը» լրջորեն է թիրախավորել «Տոտենհեմին» ու ընդամենը չորս նիշով է նրանից հետ:


ՈՒրախությամբ նշենք, որ զինագործների հաջողությունում անուրանալի է վնասվածքի պատճառով թիմի կազմից տևական ժամանակով բացակայած Հենրիխ Մխիթարյանի ներդրումը, որը, ի տարբերություն նախորդ տուրում խփած գոլի ու գոլային փոխանցման, վերջին ցուցանիշի կտրվածքով էլ ավելի է առաջ գնացել՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ՝ պահպանելով նաև գոլահարի բարձր կարգավիճակը: «Արսենալի» այս անգամվա մրցակիցն է եղել «Բոռնմուտը»՝ 5:1:
Իր հերթին «Արսենալից» ընդամենը մեկ միավոր է պակաս վաստակել «Մանչեստր Յունայթեդը», արտագնայում որի մրցակիցը «Կրիստալ Պալասն» էր՝ կրած 1։3 հաշվով պարտությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ