ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Պատժվելու խոստումն ուժի մեջ է

Պատժվելու խոստումն ուժի մեջ է
09.05.2019 | 11:54

«Օրբելյանը կմնա, թե կգնա» հարցը օրակարգից դուրս չի եկել, սակայն միառժամանակ լռություն էր: Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից:

Թատրոնի աշխատակիցների ու մտավորականների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել: Վարչապետը խոստացել էր, որ եթե նախարարության որոշման վերաբերյալ կետերից թեկուզ մեկը կեղծ լինի, ապա դրա պատասխանատուն անմիջապես կազատվի աշխատանքից: Ըստ այդմ էլ՝ օպերային թատրոնը պետք է հակափաստարկներ ներակայացներ:

Հակափաստարկները ներակացվել են: Կառավարության պատասխանն ուշանում է: ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը անդրադարձել է խնդրին, նշելով, որ արդարադատության նախարարությունը փաստարկների մի մասն ընդունել է, մյուս մասը չի ընդունել, իսկ հիմնավորված փաստարկի դեպքում՝ համապատասխան պաշտոնյաներին պատժվելու խոստումն ուժի մեջ է:
Կոստանտին Օրբելյանն էլ իր հերթին սպասում է վարչապետի որոշմանը. բացասական պատասխանի դեպքում դատարանում վիճարկելու է նախարարի պաշտոնակատարի որոշումը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ