ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ՊՍԺ-ը նոր պայմանագիր կառաջարկի Ջանլուիջի Բուֆոնին

ՊՍԺ-ը նոր պայմանագիր կառաջարկի Ջանլուիջի Բուֆոնին
26.05.2019 | 23:56

Իտալիայի ազգային թիմի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կմնա ՊՍԺ-ում՝ հայտնում է RMC Sport կայքը: Ֆրանսիական ՊՍԺ-ը մտադիր է ակումբում պահել իտալացի լեգենդար դարպասապահին: Նոր պայմանագիրը Բուֆոնին կառաջարկվի հաջորդ շաբաթ` 1+1 ձևաչափով: 41-ամյա դարպասապահն արդեն ավարտված մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում և բաց է թողել 22 գնդակ: Բուֆոնը ՊՍԺ տեղափոխվեց 2018-ին:

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ