Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Պատգամավորական հեքիաթ

Պատգամավորական հեքիաթ
01.06.2019 | 13:09

«Հրապարակը» գրում է. «Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, օրենսդիր իշխանությունը յուրօրինակ միջոցառում է կազմակերպել։ Ավանդաբար, այդ օրը ԱԺ այգում երեխաների համար բաց դռների օր էր անցկացվում․ այսօր տարածքը կընդլայնվի, վաղ առավոտից կփակվի Բաղրամյան պողոտան, որտեղ իշխող ուժի պատգամավորները մանուկների համար հեքիաթ կկարդան։
Միջոցառմանը հրավիրված են նաև երեխաներ մարզերից, սահմանամերձ գյուղերից»:

Դիտվել է՝ 2610

Մեկնաբանություններ