Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հրայր Թովմասյանին կպարտադրեն հեռանալ

Հրայր Թովմասյանին կպարտադրեն հեռանալ
23.07.2019 | 00:17

ՍԴ նախագահի փոփոխության հարցը դարձել է այս իշխանության գերխնդիրը։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է 2019-ին «համապատասխան» ՍԴ ունենալու և հեռահար հարցեր լուծելու համար։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը ջանք չի խնայելու ՍԴ-ի շուրջ զարգացումները ցանկալի ավարտին հասցնելու ուղղությամբ։ Հրայր Թովմասյանն էլ, ասում են, նահանջելու ցանկություն չունի։ Փաշինյանը, սակայն, չի ընկրկում, ՍԴ-ն էլ իր ցանկալի դասավորությունը պիտի ունենա՝ անկախ հանգամանքից, թե դա քանի օրենք ու քանի սահմանադրական խախտում կարժենա։


Այս համատեքստում բավական ուշագրավ էր նաև երեկ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությունը, թե դատաիրավական ոլորտում ՀՀ իշխանությունների պլաններն իրագործելու համար իրենք պատրաստ են և՛ ֆինանսական, և՛ խորհրդատվական աջակցություն տրամադրելու։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանի առաջ ԵՄ-ը կանաչ լույս է վառում` ՍԴ-ի շուրջ «պլանները» կյանքի կոչելու նպատակով։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ