ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՍԴ-ն հրապարակել է ԱԺ դիմումի վերաբերյալ որոշումը

ՍԴ-ն հրապարակել է ԱԺ դիմումի վերաբերյալ որոշումը
17.10.2019 | 21:25

Սահմանադրական դատարանի կայքէջում այսօր հրապարակվել է հոկտեմբերի 14-ին բարձր դատարանի կողմից Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ կայացրած որոշումը։
ՍԴ-ն որոշել է Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը մերժել։

Դիտվել է՝ 5899

Մեկնաբանություններ