Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են
10.12.2019 | 14:25

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի՝ դեկտեմբերի 10-ի սակարկությունների ընթացքում նվազում են։ WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,12 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 64,14 դոլար: Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ փետրվարյան մատակարարումներով նվազել են 0,10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 58,96 դոլարի:

Դիտվել է՝ 9235

Մեկնաբանություններ