ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աղմկահարույց օրինագիծը ԱԺ օրակարգում

Աղմկահարույց օրինագիծը ԱԺ օրակարգում
01.09.2020 | 11:51

«Հրապարակը» գրում է.

«Չնայած լուրերին, թե արտակարգ դրության ռեժիմը սեպտեմբերի 11-ից այլեւս չի երկարաձգվելու, կառավարությունն ԱԺ է ուղարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկում է արտակարգ դրության ռեժիմում առողջապահության նախարարության կառավարմանը հանձնել Հայաստանում գործող բոլոր բուժհիմնարկները՝ անկախ սեփականության ձեւից։ Հիշեցնենք, որ այս օրինագծի դեմ տեւական ժամանակ մայրաքաղաքի մասնավոր ԲԿ-ներն էին ընդվզում, սեփականատերերի համար հասկանալի չէր, թե ինչպես պետք է իրականացվի այդ գործընթացը, որ իրենց բիզնեսը չտուժի։ Նախագծից տեղեկանում ենք, որ այն մշակվել է առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից, եւ չկա հիշատակում, որ քննարկվել է կողմերի հետ։ Այն պարագայում, երբ նախատեսվում է մի շարք լիազորություններ (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական եւ հարակից միջոցներ, շարժական գույք եւ բժշկական օգնություն, սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ եւ այլն) վերապահել առողջապահության պետական կառավարման լիազոր մարմնին՝ նախարարությանը։


Նախագիծն ընդգրկված է պետաիրավական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում։ Ի դեպ, փաստը, որ ոչ թե գլխադասային՝ առողջապահության հանձնաժողովում է քննարկվելու, այլ պետաիրավականում, եւս վկայում է, որ իշխանության ներսում էլ կարծիքները միանշանակ չեն։

Դիտվել է՝ 5699

Մեկնաբանություններ