Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Դադարեցվել է Կենտրոնի որոշ հատվածների գազամատակարարումը

Դադարեցվել է Կենտրոնի որոշ հատվածների գազամատակարարումը
08.10.2020 | 12:54

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 8-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 9-ի ժամը 20.00-ն դադարեցվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Հերացի, Ալ.Մանուկյան, Չարենցի, Այգեստան, Սայաթ-Նովա, Շառա Տալյան, Վրացյան, Եր.Քոչար, Վարդանանց, Զավարյան և Քաջազնունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Դիտվել է՝ 1922

Մեկնաբանություններ