ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Գերմանիայի կառավարությունը պետք է ամբողջապես կասեցնի Թուրքիային զենքի վաճառքը

Գերմանիայի կառավարությունը պետք է ամբողջապես կասեցնի Թուրքիային զենքի վաճառքը
10.10.2020 | 13:03

Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասում պատերազմին` անպատասխանատվություն է Անկարային գերմանական զենքի մատակարարումը շարունակելը՝ հայտարարել է Գերմանիայի Բունդեստագի Ձախերի խմբակցությունը:

«Դաշնային կառավարությունը պետք է անվերապահորեն պահանջի վերադարձ ադրբեջանական հարձակումներին նախորդած դիրքերին։ Անհապաղ հրադադարը ժամ առաջ պետք է հաստատվի։ Չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղին դաշնային կառավարության կողմից հումանիտար օգնության տրամադրումը` հաշվի առնելով շարունակաբար վատթարացող դրությունը»,- հայտարարել են խմբակցության ղեկավարներ Ամիրա Մոհամադ Ալին և Դիթմար Բարչը։ «Դաշնային կառավարությունը պետք է ակտիվ ներգրավվի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցում և այդ դիրքորոշումը ներկայացնի Թուրքիայի և Ադրբեջանի դեսպաններին։ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունն այլևս չպետք է տեղահանվի` ադրբեջանական զորքերի, թուրքական սպաների և Էրդողանի իսլամիստական վարձկանների հարձակումների պատճառով։ Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասում պատերազմին` անպատասխանատվություն է Անկարային գերմանական զենքի մատակարարումը շարունակելը։ Դաշնային կառավարությունը պետք է ամբողջապես կասեցնի Թուրքիային զենքի վաճառքը»,- նշված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 1855

Մեկնաբանություններ