Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Լոս Անջելեսից Երևան է հասել «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը

Լոս Անջելեսից Երևան է հասել «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը
11.10.2020 | 19:57

Լոս Անջելեսից Երևան է հասել «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը։ ArmeniaFund-ի կազմակերպած հատուկ չվերթով Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել 20 տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ և շարժական գեներատորներ: Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, Հայաստան կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։

Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում` վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այս փոխադրումները և խիստ անհրաժեշտ բժշկական անձնակազմի համակարգումը իրականացնում է Հիմնադրամի գործընկեր ArmeniaFund-ը։

Դիտվել է՝ 2923

Մեկնաբանություններ