Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ՍԴ նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը

ՍԴ նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը
12.10.2020 | 22:29

ՍԴ նախագահ է ընտրվել դատավոր Արման Դիլանյանը: Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության երկրորդ փորձն էր: Նախկինում առաջադրվել էր Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, դատավոր Երվանդ Խունդկարյանը, սակայն նա չէր ընտրվել: Արման Դիլանյանը դատավոր է ընտրվել 2018-ին:

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ