Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Աշոտ Սմբատյան. Արցախում ապրող մարդկանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է

Աշոտ Սմբատյան. Արցախում ապրող մարդկանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է
21.10.2020 | 15:13

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հյուրընկալվել է Գերմանիայի դաշնային կառավարության մամուլի ծառայությունում: ՀՀ դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված ագրեսիային։

«Որոշ եվրոպական երկրների կողմից հնչող, ինչպես նաև մամուլում հաճախ արծարծվող պիտակավորված տեսակետը, թե իբր միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, բացարձակապես ճշմարտացի ձևակերպում չէ», - ասել է նա։ Դեսպանն անդրադարձել է 1994թ. եռակողմ զինադադարին, որի կողմ էր նաև ԼՂՀ-ն, և ներկայացրեց դրանից բխող իրավական հիմնավորումները:

«Միջազգային հանրությունը և ժողովրդավար երկրների առաջնորդները հաճախ և հաճույքով են խոսում մի արժեհամակարգի մասին, որը հիմք է հանդիսանում ժողովուրդների խաղաղ համակեցության համար. դրանք են ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները: Այս նույն արժեհամակարգը գործում է նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատորեն տնօրինելու սեփական կյանքը, շարունակելու կառուցել ժողովրդավարության հիմքի վրա: Մարդու իրավունքները չեն կարող տարբերակված լինել, նրանք գործում են հավասարապես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության պարագայում: Յուրաքանչյուրիս պարտքն է նպաստելու հակամարտության խաղաղ լուծմանը՝ հանուն հաջորդ սերունդների, քանի որ Լեռնային Ղարաբաղը զուտ տարածք չէ, այլ այնտեղ ապրող մարդիկ են, ովքեր սեփական տանը ցանկանում են խաղաղ ապրել և արարել: Նրանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է», - նշել է դեսպան Սմբատյանը։

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ