Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սիրիացի ահաբեկչին գերեվարել է Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն ընկերների հետ

Սիրիացի ահաբեկչին գերեվարել է Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն ընկերների հետ
01.11.2020 | 22:06

Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ՝ տեղեկացնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Յուսեֆ Էլաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխվել է Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ են: Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել, նշել է Պողոսյանը

Դիտվել է՝ 2851

Մեկնաբանություններ