ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ստեփանակերտը հերքում է Արցախի նախագահի շարասյանը հարվածելու լուրը

Ստեփանակերտը հերքում է Արցախի նախագահի շարասյանը հարվածելու լուրը
01.11.2020 | 22:12

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հերքում է պրոթուրքական Telegram-ալիքների տեղեկությունները, թե ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շարասյանը:

«Հերքում եմ այդ տեղեկությունները: Նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները» ասել է Պողոսյանը:

Դիտվել է՝ 2753

Մեկնաբանություններ