ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ֆրանսիան Եվրախորհրդին կառաջարկի չեղարկել Թուրքիայի հետ մաքսային միության կապերը

Ֆրանսիան Եվրախորհրդին կառաջարկի չեղարկել Թուրքիայի հետ մաքսային միության կապերը
09.11.2020 | 23:11

Ֆրանսիան պատրաստվում է Եվրախորհրդին առաջարկել չեղարկել Թուրքիայի հետ մաքսային միության կապերը, հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ չմանրամասնելով, թե որտեղից է նման տեղեկություն ստացել: Փարիզը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությանը և Միջերկրական ծովում թուրքական կրկին ագրեսիվ քաղաքականությանն ի պատասխան՝ ցանկանում է չեղարկել գլխավոր տնտեսական պայմանագիրը: Մակրոնի և էրդողանի՝ Սիրիայի և Լիբիայի քաղաքացիական պատերազմների շուրջ առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել էին ֆրանսիայում իսլամիստ դեռահաս ծայրահեղականի կողմից ուսուցչին սպանությունից հետո: Դրան հաջորդել էին իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարի մասին Մակրոնի հայտարարությունը և Էրդողանի կտրուկ պատասխանը:

Դիտվել է՝ 5748

Մեկնաբանություններ