Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Էդուարդ Շարմազանով. Երեկվա թաքուն որոշումից հետո Հայաստանի իշխանությունները ստորագրեցին նաեւ Շուշիի եւ Հադրութի ամոթալի հանձնումը

Էդուարդ Շարմազանով. Երեկվա թաքուն որոշումից հետո Հայաստանի իշխանությունները ստորագրեցին նաեւ Շուշիի եւ Հադրութի ամոթալի հանձնումը
11.11.2020 | 14:47

Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Իրականությունից կտրվածներին հիշեցնեմ. Շուշին եւ Հադրութը երբեւէ չեն եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Երեկվա թաքուն որոշումից հետո Հայաստանի իշխանությունները ստորագրեցին նաեւ Շուշիի եւ Հադրութի ամոթալի հանձնումը։ Սա վերջին 100-ամյակի ամենանվաստացուցիչ պարտությունն է։ Պարտված վարչապետը պետք է հեռանա»։

Դիտվել է՝ 2458

Մեկնաբանություններ