Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Իտալիայի Չեզենա քաղաքը միաձայն ընդունել է Արցախի անկախության ճանաչման որոշում

Իտալիայի Չեզենա քաղաքը միաձայն ընդունել է Արցախի անկախության ճանաչման որոշում
15.11.2020 | 14:39

Իտալիայի Չեզենայի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախության ճանաչման որոշումը՝ հայտնում է Cesenatoday կայքը:


Cesenatoday-ը գրում է, որ ժամանակակից աշխարհում ռազմական իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս Միջերկրական ծովում և Կովկասում Թուրքիայի զավթողական քաղաքականության անխուսափելի իրողություն է, որի էպիկենտրոնում այսօր հայ բնակչություն է: Չեզենայի քաղաքային խորհուրդը կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը:

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ