ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Բերդաշենի հարցն Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում է

Բերդաշենի հարցն Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում է
23.11.2020 | 22:39

Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին։

«Հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում է», - տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հորդորելով հետևել պաշտոնական լուրերին։

Դիտվել է՝ 1971

Մեկնաբանություններ