Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Գերմանիան 2 միլիոն եվրո է տրամադրում Կարմիր խաչին՝ ԼՂ-ում մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար

Գերմանիան 2 միլիոն եվրո է տրամադրում Կարմիր խաչին՝ ԼՂ-ում մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար
25.11.2020 | 22:00

Գերմանիան 2 միլիոն եվրո է տրամադրել Կարմիր խաչին՝ Ղարաբաղում մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար։ Կառավարությունը ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունը պետք է անարգել մուտքի հնարավորություն ունենա ռազմական գործողություններից տուժած բոլոր տարածքներ՝ անխտիր բոլոր կարիքավորներին աջակցելու համար։

Դիտվել է՝ 2850

Մեկնաբանություններ