Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ՄԱԿ-ը պահպանում է Արցախ առաքելություն ուղարկելու մտադրությունը

ՄԱԿ-ը պահպանում է Արցախ առաքելություն ուղարկելու մտադրությունը
11.12.2020 | 14:02

ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մտադրությունը և կոչ է անում բոլոր կողմերին համագործակցել, որպեսզի դա հնարավորինս շուտ կատարվի՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ տարածաշրջանի բնակիչների կարիքները գնահատելու համար առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղ ժամանի դեկտեմբերի սկզբին, բայց դա դեռ տեղի չի ունեցել: «Ես չէի ասի, որ խոչընդոտներ կան: Մանրամասները դեռ մշակվում են», - ասել է Դյուժարիկը։ «Ինչպես նշեցի, մենք պատրաստ ենք բավարարել հակամարտություններից տուժած բոլոր տարածաշրջանների մարդասիրական կարիքները։

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և այլ ստորաբաժանումների մեր գործընկերները աշխատում են բոլոր ներգրավված կողմերի հետ` մարդասիրական կարիքների անկախ գնահատում կատարելու համար», - շեշտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը։

Դիտվել է՝ 2987

Մեկնաբանություններ