Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Որևէ ծրագիր չենք իրականացրել մեր երեխաների անվտանգությունն ապահովելու համար

Որևէ ծրագիր չենք իրականացրել մեր երեխաների անվտանգությունն ապահովելու համար
19.02.2023 | 10:22

Հետաքրքիր է, հայ չինովնիկները՝ կառուցապատողները, շինարարները, նախագծողները, վերահսկողներն ու թույլատվություն տվողները դիտու՞մ են արդյոք երկրաշարժի հետևանքով առաջացած ավերածությունների տեսարանները։ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի պետը գոնե հասկանու՞մ է, որ 10 հարկանի շենքի նկուղային հարկում մանկապարտեզ աշխատեցնելու առաջարկին ընդառաջելն ու թույլատվություն տալը մեծագույն հանցագործություն է։


Հինգերորդ հարկի բնակիչը հասկանու՞մ է արդյոք, որ վեցերորդ ու յոթերորդ հարկ ավելացնելով (պարտադիր՝ մանղալով), մահվան վճիռ է կայացնում թե՛ իր ընտանիքի, և թե՛ առաջինից չորրորդ հարկերում բնակվողների համար։ էլ չասեմ, որ լավագույն դեպքում այդ շենքը կդառնա վթարային ու բնակության համար ոչ պիտանի:


Փառատոներ և համերգներ կազմակերպելու ու պետական միջոցները գռփելու փոխարեն դպրոցների ու մանկապարտեզների ամրակայման ու սեյսմադիմացկունության ամրապնդման վրա ուղղեք պետական միջոցները։ Մինչ օրս համալիր որևէ ծրագիր, բացի համակարգված գողությունից, չենք իրականացրել մեր երեխաների անվտանգությունն ապահովելու համար:


Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 9400

Մեկնաբանություններ