ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մինչև որ սիրտը երգի

Մինչև որ սիրտը երգի
23.03.2023 | 00:03

Աստծո կանչը. ամենօրյա պատգամներ
Մարտի 23

Ես ձեր կողքին կանգնած եմ` օգնելու և օրհնելու համար: Մի՛ վարանեք. Վստա՛հ եղեք, երբ աղոթք եք անում: Իշխանությունը և զորությունը Ի՛նձ են պատկանում: Ասե՛ք շարունակ ու կրկնեք այս: Ասեք այնքան, մինչև որ ձեր սիրտը լցվի այդ խոսքի պարգևած ՈՒրախությա՛մբ, Ապահովությա՛մբ և Զորությա՛մբ:

Ասեք այնքան, մինչև որ այս խոսքի ուժը հետ վանելով` ոչնչի վերածի ձեր դեմ ծառացած ամե՛ն չարիք ու դժվարություն:

Այս խոսքը գործածեք իբրև կա՛նչ ճակատամարտի. «Ամեն իշխանություն տրված է իմ Տիրոջը, ամեն Զորություն տրված է իմ Բարեկամի՛ն»: Ասեք ու անցե՛ք հաղթանակի:

Դիտվել է՝ 2355

Մեկնաբանություններ