Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Իրավասություն ունենայի, կխառնեի բոլորի խաղաքարտերը Արցախի հարցում

Իրավասություն ունենայի, կխառնեի բոլորի խաղաքարտերը Արցախի հարցում
20.07.2023 | 23:22

Պարսիկները ատամները կռճտացնում են, երբ խոսք է գնում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

Ճի՞շտ է:

Սպառնում են անգամ զորք մտցնել Սյունիք, հղում անելով պատմական սահմանին:

Ի՞նչ պատմական սահման նկատի ունի պարսիկը, երբ Հայաստան պետություն մի հազար տարի չի եղել:

Պարզ է ՝ նա նկատի ունի Ղարաբաղի խանության սահմանը, որի մեջ մտնում էր և Սյունիքը:

Իբրահիմ խանի Ղարաբաղի խանության սահմանը, որի մի մասը, առանց Սյունիքի, Քյուրաքչայի պայմանագրով, մինչև Խուդաֆերինի կամուրջն անցավ ռուսների տիրապետության տակ:

ԵՄ ու ՌԴ անարձագանք նամակներ գրելու փոխարեն,

ես լինեի, Արցախի Աժ նիստով որոշում կկայացնեի դիմել Իրանի Իսլամական Հանրապետությանը ռազմական օգնության խնդրանքով:

Կառաջարկեի Արցախի տարածքում իրանական ռազմական բազա տեղակայել:

Մանավանդ հիմա,երբ լարվում են ռուս-իրանական հարաբերությունները:

Երբ Իրանի նախագահը հայտարարում է, որ իր երկիրը ճանաչում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջությունը...

Երբ լարված է իրանա-ադրբեջանական հարաբերությունը:

Արցախի նախագահի մակարդակով պաշտոնապես կդիմեի Չինաստանի նախագահին` Արցախը վերցնել իր հովանավորության տակ:

Այդ դեպքում և ԵՄ -ը, և ՌԴ -ն կիմանային Արցախի տեղը...

Կարծում եմ «գրոսմայստերների» հերթական քայլից առաջ պետք է շախմատի խաղատախտակը շրջել...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4480

Մեկնաբանություններ

2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը