Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Ի՞նչ է լրագրությունը»

«Ի՞նչ է լրագրությունը»
23.08.2023 | 21:19

Հաղորդման հերթական թողարկմանը, լրագրող Արմեն Հակոբյանը պատմում է 1990-ականների սկզբի հայկական մամուլի և Անկախ Հայաստանի ԶԼՄ-ների խմբագիրների մասին։

Յուրաքանչյուր լրագրող իր աշխատանքային փորձը ձեռք է բերում հատկապես խմբագիրների շնորհիվ։ Ովքե՞ր էին այն ժամանակ խմբագրում հայկական լրատվամիջոցները, ի՞նչ կտտանքների էր ենթարկվում խոսքի ազատությունը։ Այս հարցերի շուրջ է խոսում պ-ն Հակոբյանը, իր կյանքի փորձով «կիսվելով»։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2602

Մեկնաբանություններ