Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը

    Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը
22.09.2023 | 16:31

Միլիարդատիրոջ խոսքով՝ ինքը պատրաստ է ընդունել իր մահն այս հողի վրա բոլոր այն քաղաքացիների հետ միասին, ովքեր կմնան այստեղ և մինչև վերջ կպայքարեն հնամենի Արցախի համար։

Վարդանյանը նաև «ցինիզմ» է անվանել Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունները։

Նա Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի իշխանությունների հետ դավաճանության մեջ։ Արցախի հարցում Ռուսաստանի քաղաքականությունը ևս դավաճանություն է համարում։

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 15928

Մեկնաբանություններ