Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հաջորդ քայլը լինելու է Արցախի հայ տղամարդկանց մասսայական ձերբակալությունը

Հաջորդ քայլը լինելու է Արցախի հայ տղամարդկանց մասսայական ձերբակալությունը
23.09.2023 | 13:07

Ադրբեջանի իշխանություններին ոչ մի կերպ չի կարելի վստահել: Կարծում եմ՝ նրա հաջորդ քայլը լինելու է Արցախի հայ տղամարդկանց մասսայական ձերբակալություններն ու նրանց տեղավորումը Ակնայի նորակառույց բանտում: Որից հետո ստեղծելու են անտանելի պայմաններ ու առաջարկելու են, որպես «միակ փրկություն», կռվել Իրանի դեմ՝ առաջնագծում, իրականացնելով գենոցիդի իրենց հաջորդ ծրագիրը:

Վահրամ Օհանջանյան

Դիտվել է՝ 7559

Մեկնաբանություններ