Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ձախողելու ենք վերջին քննությունն էլ

Ձախողելու ենք վերջին քննությունն էլ
25.09.2023 | 12:01

Արցախում մենք պարտվեցինք որպես կենսունակ ազգ մնալու քննության առաջին փուլը։ Շուտով ստիպված կլինենք երկրորդ քննությունը տալ Հայաստանի մատույցներում, ու միայն այդ քննության արդյունքում կամ կանցնենք հաջորդ փուլ, կամ դուրս կմնանք ազգերի գոյության պայքարի էջերից։

Բայց դրա համար մեզ հարկավոր են նոր մարզիչ, նոր սկզբունքներ, նոր մարտավարություն և նոր ռազմավարություն, հակառակ դեպքում, փորձված անհաջողակ, կուզեք՝ ծախված, կուզեք՝ դեբիլ, կուզեք... մարզիչի հետ մենք ձախողելու ենք վերջին քննությունն էլ։

Էսքան պարզ է դրված խնդիրը։

Խոսքը մերն է:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ