Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Նախկինում ազնվությունը համարվում էր առաքինություն, իսկ այժմ, ցավոք, ավանակություն

Նախկինում ազնվությունը համարվում էր առաքինություն, իսկ այժմ,  ցավոք, ավանակություն
20.11.2023 | 15:44

Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրում է Ալֆրեդ դե Մյուսիի «Լորենցաչչո» պիեսը:

1500-ականների առաջին կեսին Ֆլորենցիայում իշխում էր հայտնի Մեդիչիների ընտանիքը:

Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր...

Կարծես ոչինչ չի փոխվել:

Պիեսը` գրեթե նույն կերպ, կարելի է վերագրել նաև մեր ժամանակներին ու այսօրվա բարքերին: Ընդամենը մի տիպիկ մեջբերում Ֆլորենցիայի դուքսի խոսքերից. «Ամբոխը, Ռենցո´, սկզբունք չունի, ոչ ոք չգիտի, թե նա ինչ կանի իմ վերջից հետո, ինքն էլ չգիտի: Զգու´յշ ամբոխից»:

Իրոք, որ իրոնիկ տրագեդիա է, ոչ միայն թատրոնի բեմերում, այլ նաև մեր իրականության մեջ:

Նախկինում ազնվությունը համարվում էր առաքինություն, իսկ այժմ ցավոք` ավանակություն: Եվ եթե ազնիվ մարդիկ ունենան սրիկաների ակտիվության կեսը` կլինեն անպարտելի: Այնինչ, ազնիվ մարդկանց ոչնչացնելու համար ընդամենը պետք է նրանց պախարակել:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2809

Մեկնաբանություններ