Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ես իմ հին ու հաղթող Հայաստանն եմ ուզում, հայերով ապրող Արցախս...

Ես իմ հին ու հաղթող Հայաստանն եմ ուզում, հայերով ապրող Արցախս...
17.12.2023 | 11:06

Ընտանեական թերթը ծանր է տարել Artak Zakaryan-ի գրառումը առ այն, որ «Մեր պետությունն այժմ գտնվում է պատմական այնպիսի կրախի առջև, որին անհրաժեշտ է միայն համազգային նոր զարթոնք, վերածնունդ, ռևանշ: Այլապես բախտորոշ գեոպոլիտիկ քամիները խորտակման են տանելու հայկական պետականության նավակը (Սերժ Սարգսյանի թողած ինքնավստահ զարգացող երկրից վերածվել ենք բախտի քմահաճույքով ալեկոծ ճոճվող ու այս ու այնկողմ բախվող նավակի)», և փորձել ինչ-որ անիմաստ հակադարձումներ անել...

Արտակ Զաքարյանի փոխարեն մի քանի հարց ես տամ այդ թերթի տերերին.

իսկ դուք կարո՞ղ եք հետ տալ հազարամյա հայկական Արցախը, անվտանգ ու ապահով Հայաստանն ու ձեր սպանած մի ամբողջ երիտասարդ սերունդը:

Թե՞ ձեր գործը միայն կործանելն ու մեղքը ուրիշների վրա գցելն է:

Փաշինյա՛ն, հետ տուր ինձ իմ Արցախը, իմ արժանապատվությունը, իմ ինքնավստահությունը, ես «թալանված ու կեղեքված» երկրում երջանիկ էի, արժանապատիվ ու ինքնավստահ, ամենակարևորը հաղթանակած։

Ես իմ հին ու հաղթող Հայաստանն եմ ուզում, հայերով ապրող Արցախս...

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3665

Մեկնաբանություններ