Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հայկական ֆուտբոլի խայտառակությունը

Հայկական ֆուտբոլի խայտառակությունը
25.12.2023 | 16:14

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերանշանակվեց տիպիկ նիկոլական կադր. ձախողել է իրեն վստահված ոլորտը, մխրճված է ֆինանսական մեքենայությունների մեջ, ոչնչացնում է հայկական ֆուտբոլի ապագան։ Եվ ամենակարևորը՝ տարիներ շարունակ պրոթուրքական ու պրոադրբեջանական քարոզով է զբաղվել՝ աչքի ընկնելով հակաարցախյան ու հակահայաստանյան տեսակետներով։

Այնպես որ, պետք չէ զարմանալ, որ նման մեկը մնացել է իր պաշտոնում։ Նիկոլ Փաշինյանից ինչո՞վ է պակաս։

Համ էլ՝ կադրային հարցում հերթական անգամ գործեց խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքը։ Կարևորվեց ոչ թե արդյունավետությունը և պրոֆեսիոնալիզմը, այլ թայֆայականությունը։ Բնականաբար՝ 2050–ին աշխարհի և/կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր դառնալու բենդերական ծրագրի շրջանակներում։

Ձուկը գլխից է հոտած։

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ

Հ․Գ․

ՀՖՖ նախագահի «ընտրությունը» ցույց տվեց, որ մեր ֆուտբոլում 3 սուբյեկտ է կարողացել բարձրաձայն ասել, որ «թագավորը մերկ է» ու դեմ քվեարկել դիլետանտիզմին, թալանին ու անամոթությանը։

Մյուսների մոտ «Ապագա կա» վիճակ է։

Դիտվել է՝ 9326

Մեկնաբանություններ