Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ոչնչացվում է հայկական հետքը

Ոչնչացվում է հայկական հետքը
04.03.2024 | 21:22

Ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածված տեսանյութից հաստակ երևում է, որ ադրբեջանցի վանդալները քանդել են նաև Արցախի Ազատամարտիկների միության շենքը։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական հետքը։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայքի մշակույթի Օմբուդսմեն

Դիտվել է՝ 2719

Մեկնաբանություններ