Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

«Աստծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին»

«Աստծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին»
06.03.2024 | 11:11

Ադամից սկսած մինչև հիմա 2 պատերազմներ կան՝ պատերազմ Աստծո դեմ և պատերազմ ինքդ քո ցանկությունների դեմ։ Մնացած բոլոր համաշխարհային, միջազգային, քաղաքացիական ու ընտանեական պատերազմներն այս երկուսից են։

Եթե դու պատերազմում ես Աստծո դեմ, դու պատերազմում ես նաև մարդկանց դեմ, կռվում ես քո ընտանիքի ու երեխաների դեմ։ Իսկ եթե դու պատերազմում ես ինքդ քո ցանկությունների դեմ, փորձում ես քեզ զսպել, ու տիրապետել, որպեսզի Աստծո դեմ չպատերազմես ու Տիրոջը թշնամի չդառնաս, ապա Տերը ինքը օգնում է քեզ ու պատերազմում քեզ հետ, քո թշնամիների դեմ։

Սիրելի ժողովուրդ, «Աստծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին» (Եփես. 6:10-11):

Այսինքն՝ սովորեք Աստծո պատվիրանները ու ամեն ինչ քննեք Աստծո չափանիշով, տեսեք դե՞մ է, թե՞ կողմ, ու մի՛ արեք Քրիստոսին հակառակ բան: Որպեսզի զորանաք:

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

Հ.Գ.

Նկարում Նիկոլայ Սերբացու «Պատերազմ և Աստվածաշունչ» գրքի շապիկն է։

Գիրք, որը կարծում եմ ամեն մարդ պիտի գոնե մի անգամ կարդա, հատկապես եթե ապրում է պատերազմի վտանգի մեջ։

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ