Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Աղոթք մանուկների համար

Աղոթք  մանուկների համար
15.03.2024 | 00:01

Տեր Աստված մեր,
Սուրբ Հոգուդ սրբությամբ
պահիր մեր երեխաներին,
որպեսզի անարատ մնալով
Քո կամքը կատարեն
և անմեղությամբ
հասնեն հավիտենական կյանքիդ:
ՈՒղղիր նրանց քայլերը,
Քո լուսավոր պատվիրաններիդ մեջ
պահելով նրանց,
և իրենց ամբողջ կյանքի ընթացքում
պահիր խաղաղ
ու առանց մեղքի՝
մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով.
Ամեն:

Դիտվել է՝ 2384

Մեկնաբանություններ