Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Երկիր «կառուցելու» փայլուն օրինակ

Երկիր «կառուցելու» փայլուն օրինակ
18.05.2024 | 11:17

Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք մտածել, որ «դե նիկոլը ֆսյո ժը գործ անում ա, էլի, չի թալանում, սարքում ա մարդը», պարզապես հիշեք, որ Կիրանցում 1,5 միլիոն դոլարանոց դպրոց են սարքել, որը սահմանազատումից հետո 50 մետր հեռավորության վրա է լինելու սահմանից, ու էդ դպրոց ոչ մի երեխա չի գնալու։

Երկիր «կառուցելու» փայլուն օրինակ։ Ի դեպ, հենց էս դպրոցի համար էր ասում՝ ծառեր տնկեք, որ չտենաք թշնամուն։

2023 թվականի երեսպաշտ ժաննա Անդրեասյանը ստատուս էր գրում ու նշում, որ գյուղում դպրոց է կառուցվում, որ գյուղը երբեք դպրոցի շենք չի ունեցել։ Ստացվում է, որ հիմա էլ, 615 միլիոն դրամ ծախսելուց հետո, մեկ է, էլի գյուղը դպրոցի շենք չի ունենալու։

Հ. Գ. Լուսանկարողի կանգնած տեղն Ադրբեջան է. Կիրանցի 1,5 միլիոն դոլարանոց դպրոցը՝ Ադրբեջանից:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2362

Մեկնաբանություններ