Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Այցելություն բացառիկ կառույց

Այցելություն բացառիկ կառույց
19.05.2024 | 17:04

Մայիսի 18-ին Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք էր ժամանել Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը:
Պարոն դեսպանը ծանոթացավ Ախթալայի վանքի և որմնանկարների պատմությանը ևս մեկ անգամ ընդգծեց և կարևորեց հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը և հարաբերությունների ամրապնդումը։
Ախթալայի վանքը այն բացառիկ կառույցներից է, որ իր շուրջն է հավաքել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին և հույներին։

Տեր Հեթում Հեթում

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ