Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աղոթարան

Աղոթարան
12.06.2024 | 00:01

Տե՛ր,
Դու ես այն Միակը,
Ով վերականգնում է մարդու ուժը,
Ով հույս ու համարձակություն է տալիս հավատարիմներին։
Դու մեր զորավոր օգնությունն ես,
մեր միակ փրկիչը։
Արդ աղաչում եմ,
առաջնորդիր Հայ ազգին և թող Քո ողորմությամբ՝ Բարին հաղթի, չարը խափանվի։
Տե՛ր, ողորմեա՛ ազգիս հայոց:
Ամեն:

Դիտվել է՝ 3510

Մեկնաբանություններ