Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Իսահակ Նյուտոնն ու Փաշինյան Նիկոլը

Իսահակ Նյուտոնն ու Փաշինյան Նիկոլը
25.08.2024 | 22:17

Ինչո՞վ է Փաշինյան Նիկոլը տարբերվում Իսահակ Նյուտոնից:

1666 թ. Իսահակ Նյուտոնը հանգստանում էր իր մոր այգում` խնձորենու տակ: Ծառի ճյուղից խնձոր ընկավ:

Նայելով ընկնող խնձորին, Նյուտոնը հայտնագործեց ձգողականության օրենքը:

2024 թ. օգոստոսին Փաշինյան Նիկոլը հյուրընկալվել էր իր հարազատների տանը` Ռուբինյանց 2 հասցեում: Շենքից խնձոր ընկավ: Նայելով ընկնող խնձորին, Փաշինյան Նիկոլը կարգադրեց հայտնաբերել և պատժել խնձոր նետողին:

Ի՞նչ կլիներ, եթե Իսահակ Նյուտոնը 1666 թ. ձգողականության օրենքը հայտնաբերելու փոխարեն կարգադրեր կտրել խնձորենին:

Ի՞նչ կլիներ, եթե Փաշինյան Նիկոլը 2024 թ. օգոստոսին խնձոր նետողին հայտնաբերելու և պատժելու փոխարեն ուսումնասիրեր Իսահակ Նյուտոնի 3-րդ օրենքը, ըստ որի, յուրաքանչյուր ազդումն ունի հավասար և հակադիր հակազդում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4042

Մեկնաբանություններ