Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.08.2024 | 00:01

Խաղաղութեամբ քով Քրիստոս փրկիչ մեր,

որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս,

ամրացո զմեզ,

եւ աներկիւղ պահեա յամենայն չարէ:

Հաւասարեա զմեզ ընդ ճշմարիտ երկրպագուս քո,

որք հոգւով եւ ճշմարտութեամբ քեզ երկիր պագանեն:

Վասնզի ամենասուրբ Երրորդութեանդ վայելէ փառք,

իշխանութիւն եւ պատիւ,

այժմ եւ միշտ, եւ յաւիտեանս յաւիտենից:

Ամէն:

Դիտվել է՝ 3563

Մեկնաբանություններ