ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հային նախ պետք է փրկել Հայաստանը բոզանոցի վերածած կաշառակեր, դավաճան հայ ջոջերից

Հային նախ պետք է փրկել Հայաստանը բոզանոցի վերածած կաշառակեր, դավաճան հայ ջոջերից
18.09.2024 | 15:14

Մի քանի անգամ գրեցի, նույնիսկ առանձին հաղորդումներ ունեցա այն մասին, որ ադրբեջանցի լրագրողները հանգիստ Գյումրի քաղաքում դրոններ են բարձրացնում, պետական շենքեր են նկարում, մարդկանցից հարցազրույցներ են վերցնում:

Երկու տարի առաջ գրել է , որ ազգությամբ ադրբեջանցիները, որոշ գյումրեցիների ուղեկցությամբ հայկական բանկերի տարբեր մասնաճյուղերից մեծ գումարներ են աստանում:

Չէ, ես այս ամենը չեմ հրապարակել, որպեսզի մարդիկ վախենան: Թեպետ Հայաստան մտած յուրաքանչյուր ադրբեջանցի գիտի, որ նույնիսկ այստեղ, եթե նա մարդ սպանի, առնվազն մեկ տարի կնստի հայկական բանտում, հետո արտահանձնում Ադրբեջան ու ազատություն:

Ես սա հրապարակել եմ, որպեսզի մարդիկ իրազեկ լինեն, իմաման, թե ինչ է կատարվում:

Քիչ առաջ էլ իմացա, որ ադրբեջանական տուրիստական ընկերություններն արդեն Զանգեզուրի միջոցով տուր են կազմակերպում դեպի Նախիջևան:

Ի՞նչ անել այս պարագայում.

1. Չենթարկվել իշխանությունների ապօրինի հրահանգներին, իսկ իշխանությունների կարծես թե բոլոր հրահանգներն են ապօրինի: Դուրս գալ նրանց ենթակայությունից:

2. Թույլ չտալ, որ սերժա-նիկոլական մեդիայի ներկայացուցիչները ձեր գլուխները տանեն, խաբեն, մանիպուլացնեն:

3. Բիբլիա կարդալ ամեն օր:

Ինչքան հնարավոր է տարբեր գրքեր կարդալ, սպորտով զբաղել:

Հային նախ պետք է փրկել Հայաստանը բոզանոցի վերածած կաշառակեր, դավաճան հայ ջոջերից:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4264

Մեկնաբանություններ