«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Թելադրված են պատերազմի սպառնալիքով

Թելադրված են պատերազմի սպառնալիքով
03.10.2024 | 13:38



Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի իրավական ուժ, ուստի դրա վրա հղում անելն ու առավել ևս դրա շուրջ իբր բովանդակային հարցադրումներ առաջադրելը՝ իրավական տեսանկյունից իմաստազուրկ է, իսկ քաղաքական տեսանկյունից՝ զուտ շահարկման հարմար թեմա, ինչի մասին բազմիցս եմ արտահայտվել: Այդ փաստաթուղթը, օրենսդրի բնորոշմամբ, ռազմաքաղաքական բնույթի միջազգային պայմանագիր է, որպիսին Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ անվերապահորեն պետք է վավերացվեր կամ հատուկ վերապահում արվեր, որ գործելու է ժամանակավոր՝ մինչև վավերացումը, ինչը չի արվել: Ընդ որում, այդ փաստաթուղթը՝ հենց միայն այն հիմքով, որ ստորագրվել է պատերազմի սպառնալիքի թելադրմամբ, առ ոչինչ է (1969 թ. մայիսի 23-ի «Միջազգային պայմանագրային իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդված):

Առ ոչինչ են նաև հենց այս օրերին որոշակի առանցքային զիջումներ արձանագրող կամ հայկական կողմի շահերը յուրովի մեկնաբանող բոլոր տեսակի միջազգային պայմանագրերը, քանզի դրանք ևս թելադրված են պատերազմի սպառնալիքով, իսկ դրա, որպես իրական ու վճռորոշ գործոնի վրա, տարբեր վեկտորներով, հղում արել ու անում են երկու կողմերն էլ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4679

Մեկնաբանություններ