Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Գերարժեքությունն էլ, թերարժեքությունն էլ դեպի կործանում տանող նույն բարդույթի տարբեր երեսներն են

Գերարժեքությունն էլ, թերարժեքությունն էլ դեպի կործանում տանող նույն բարդույթի տարբեր երեսներն են
18.10.2024 | 22:16

Մի երկրում, որտեղ հորդ անձրևը կամ ձյունը ամեն անգամ տակնուվրա է անում մայրաքաղաքի երթևեկությունը, իսկ Լարսի մի քանի օր փակվելը կաթվածահար է անում երկրի ողջ տնտեսությունը, մեծ-մեծ բաների մասին խոսելն անմեղսունակություն է:

Մենք նախ պիտի ճիշտ գնահատենք ինքներս մեզ, մեր ունեցածն ու չունեցածը:

Գերարժեքությունն էլ, թերարժեքությունն էլ դեպի կործանում տանող նույն բարդույթի տարբեր երեսներն են:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3529

Մեկնաբանություններ