Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ցանկացածի հետ կարող են հարաբերություններ վատացնել

Ցանկացածի հետ կարող են հարաբերություններ  վատացնել
28.10.2024 | 11:24

Սեփական երկրի համար նորմալ ղեկավար ընտրել չիմացող ժողովուրդները ստիպված սկսում են ուրախանալ ու տխրել ուրիշ ժողովուրդների ընտրություններով։

Երկրում Նիկոլի ասածն է անցնում, հայությունը մտածում է վրացիների, ամերիկացիների ընտրություններով։

Ախր, ի՞նչ տարբերություն, թե ԱՄՆ-ում կամ Վրաստանում ով է ընտրվում, Նիկոլն ու իր հակահիգիենիկ թիմը ցանկացածի հետ կարող են հարաբերություններ վատացնել։

Ու դրան հակառակ՝ Ալիևը ցանկացածի հետ լեզու կգտնի։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 8958

Մեկնաբանություններ