ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ազգային համերաշխության բացարձակ ու ֆենոմենալ ոչնչացում

Ազգային համերաշխության բացարձակ ու ֆենոմենալ ոչնչացում
30.10.2024 | 17:17

Լիբանանում ռաբակոծություններ են ու բազմաթիվ զոհեր: Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է տիրում, անգամ՝ ընդդիմության մակարդակում:

Սա ազգային համերաշխության բացարձակ ու ֆենոմենալ ոչնչացում է, ինչը սկսվեց արցախցիների ճակատագրի հանդեմ ոչ միայն անտարբերությունից, այլև՝ արհեստականորեն գենեռացվող թշնամությունից:

Հայ ժողովրդի, որպես ազգային միավորի, գոյության մասին արդեն կարելի է խորքային կասկածանքով խոսել:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2165

Մեկնաբանություններ