Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՈՒկրաինայի պարտությունը կարող են դարձնել շատ ավելի դաժան

ՈՒկրաինայի պարտությունը կարող են դարձնել շատ ավելի դաժան
18.11.2024 | 18:07

Արդեն խոսվում է, որ ամերիկյան, իսկ այնուհետև անգլիական ու ֆրանսիական վարչակազմերը թույլատրել են Զելենսկուն օգտագործել իրենց մատակարարած հեռահար հթիռները ՌԴ խորքերին հարվածելու համար: Ոնց որ թե սկսվում է ռուս-ուկրաինական պատերազմի սրացում, ինչը, հաստատ, օգուտ չի բերելու թե՛ Արևմուտքին, և թե՛ Զելենսկուն: Ոնց որ թե որոշել են Ուկրաինայի պարտությունը դարձնել շատ ավելի դաժան՝ միջուկային տերության դեմ պատերազմում:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 12641

Մեկնաբանություններ