Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Եթե Հովիկ Աղազարյանը փոքր-ինչ դիմանա, ապա կապացուցի, որ «թագավորը մերկ է»

Եթե Հովիկ Աղազարյանը փոքր-ինչ դիմանա, ապա կապացուցի, որ «թագավորը մերկ է»
26.11.2024 | 21:14

Աղազարյան Հովիկը կարող է հերոսանալ և իր օրինակի վրա բացահայտել օրվա իշխանության դեմքը: Ավելին` Աղազարյան Հովիկը հենց այդ ճանապարհին է:

Վերջինիս պատգամավորական մանդատի հանձնել-չհանձնելն ուսուցողական լեգենդ է դառնում:

Սկզբից Փաշինյան Նիկոլն Աղազարյան Հովիկին «խնդրեց» (?) վայր դնել պատգամավորական մանդատը:

Աղազարյան Հովիկն ասաց, որ պետք է մի երկու օր մտածի (!): Երկու օր անց Աղազարյան Հովիկն ասում է, որ սպասում է մանկության, դպրոցական, ուսանողական ընկերոջ գալուն: Վերջինս պետք է Մոսկվայից գա և միայն դրանից հետո Աղազարյան Հովիկը կարող է պատգամավորական մանդատը հանձնելու-չհանձնելու որոշում կայացնել (!!!):

Բրավո, Հովիկ Աղազարյան:

Ռեսպեկտ:

Փաշինյան Նիկոլին դեռ ոչ ոք Մոսկվայից եկած ընկերոջ հետ չէր համեմատել: Բացի դրանից` Փաշինյան Նիկոլին այս աստիճան բաց տեքստով ոչ ոք Մոսկվայի հետ չէր նույնականացրել:

Իսկ ամենագլխավորը. եթե Հովիկ Աղազարյանը փոքր-ինչ դիմանա, ապա կապացուցի, որ «թագավորը մերկ է»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2553

Մեկնաբանություններ