ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նրանք էլ խորովածի փոխարեն, Հալեպի ու Դամասկոսի փողոցներում ու հրապարակներում փախլավա են թխում և բաժանում

Նրանք էլ խորովածի փոխարեն, Հալեպի ու Դամասկոսի փողոցներում ու հրապարակներում փախլավա են թխում և բաժանում
13.12.2024 | 14:02

Սիրիա:

Պայմանավորված իշխանափոխություն:

Ասում եք ՝ Թուրքիան կազմակերպեց:

Եթե Թուրքիան է, ինչու՞ իշխանության չբերեց իր մոտ` Ստամբուլում , արդեն քանի տարի գտնվող Սիրիայի վտարանդի կառավարությանը:

ԱՄՆ-ը պատահած առաջին իսկ դերվիշին իշխանոության

Կբերեր, բայց ոչ երբեք Ալ Ղայդայի ու ԻԳԻԼԻ ոչ անհայտ

գործիչ Ալ Ջուլանիին:

Իսկ Մոսկվայում, Սիրիայի դեսպանատան վրա արդեն բարձրացվել է Ալ Ջուլանիի դրոշը...

Սիրիայում, ամորֆ ու ինտելիգենտ , եվրոպական աշխարհայացք ունեցող Ասադի փոխարեն, ի դեմս Ալ Ջուլանիի, իշխանության է բերվել ուղն ու ծուծով ասիացի, դիկտատորական հակումներ ունեցող, դաժան պրոռուսական ուժ:

Այլ կերպ անհնար է Սիրիան կառավարել:

Իսկ այնտեղ` Սիրիայում, գործում է նախկին կառավարությունը, Ասադի նշանակած վարչապետը , նախարարները...

Հեռացել է միայն Ասադը:

Ի՞նչ պակաս թավշյա հեղափոխություն է:

Նրանք էլ խորովածի փոխարեն, Հալեպի ու Դամասկոսի փողոցներում ու հրապարակներում փախլավա են թխում և բաժանում ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2894

Մեկնաբանություններ