ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Բոլոր հարցերը լուծվում են բացարձակ կամ հարաբերական ուժով

Բոլոր հարցերը լուծվում են բացարձակ կամ հարաբերական ուժով
17.12.2024 | 15:04

Եթե մենք ունենայինք գոնե մի փոքրիկ փշուր հասարակական գիտակցություն ասվածից, Ուկրաինայում, Վրաստանում և ամենուրեք կատարվող ամեն ինչում պետք է տեսնեինք, որ բոլոր հարցերը լուծվում են բացարձակ կամ, երբեմն էլ, հարաբերական ուժով, բայց՝ միայն ու միայն ուժով։

Թուլությունն էլ միայն այն դեպքում կարող է լինել ոչ թե ապրելու, այլ գոյություն քարշ տալու պայման, եթե թույլը լրիվ անիրավունք է, հավակնություններ չունի իր վիճակը լավացնելու ուղղությամբ ու նաև շատ օգտակար է դոմինանտ ուժի համար։

Այստեղից էլ, թուլությունը որպես զենք օգտագործելու ջատագովները, նույնիսկ գաղափարի մակարդակով, արդեն դավաճան են, իսկ այս ուղղությամբ նպատակային գործողություն ձեռնարկելու առումով՝ առավել ևս դավաճան են։

Իսկ Արցախում կատարվածն ու Սիրիայում կատարվողը բավարար են մեր հնարավոր ապագայի մասին հստակ պատկերացում կազմելու համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2097

Մեկնաբանություններ