«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Մենք պարտվել ենք Արցախի և Հայաստանի թուրքահպատակ իշխանություններին՝ արայիկի և նիկոլի գլխավորությամբ

Մենք պարտվել ենք Արցախի և Հայաստանի թուրքահպատակ իշխանություններին՝ արայիկի և նիկոլի գլխավորությամբ
18.12.2024 | 06:47

Լուսանկարում, իմ Ծննդավայրի՝ Թաղավարդիս գերեզմանոցն է, մեր գյուղի խոշոր տոհմերից մեկի՝ Գրիգորյանների գերեզմաններն են…

Իսկ գերեզմանների արանքում՝ թաքնված թուրք դիվերսանտներն են…

Եթե մոլորակում կգտնվի մեկը, որը կասի, թե մենք պարտվել ենք այս սեխագլուխ, նեղճակատ գոյուններին, ապա այդ մեկը չարաչար սխալվում է։

Մենք պարտվել ենք Արցախի և Հայաստանի թուրքահպատակ իշխանություններին՝ արայիկի և նիկոլի գլխավորությամբ և նրանց արևմտյան տերերին, որոնք մեզ հարվածում էին թիկունքից և մեզ տարան անխուսափելի կործանիչ պարտության:

Այս օրերին մենք դեռ գյուղում էինք…

Մթնշաղին իջա ընկերուհուս՝ Նաիրայենց տուն, որպեսզի իմանամ գուցե մի լուր կա մեր որդիներից։

Հետ գալուց, գայլերից և շնագայլերից վախեցա կարճ ճանապարհով՝ Յուրիկ դադայանց բանդյավը քյինիմ տոն և երկար ճանապարհով, գերեզմանոցի մոտով բարձրացա տուն։

Իսկ գերեզմանոցում մանր-մանր լույսեր էին երևում:

Փաստորեն թուրքերն արդեն գերեզմանոցում էին ու նրանց մոտով տուն բարձրացա:

Երբ եղբորս ասացի գերեզմանոցի լույսերի մասին, արգելեց մթնով տնից դուրս գալ:

Ստելլա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4870

Մեկնաբանություններ