ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Պատժի համար չկա խոչընդոտ

Պատժի համար չկա խոչընդոտ
26.12.2024 | 08:37

ՈՒզու՞մ եք, որ այս անիծված երկրում որևէ բան փոխվի դեպի լավը:

Վարվեք այնպես, ինչպես անգլիցիներն արեցին ժամանակին՝

Օլիվեր Կրոմվելի գերեզմանը քանդեցին, ոսկորները հանեցին, թոկերով միմյանց կապեցին ու կմախքը կախաղան հանեցին Լոնդոնի քաղաքային հրապարակում:

Կանե՞ք:

Չե՛ք անի, որովհետև դուք, գրողը տանի, ողբասաց եք...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2191

Մեկնաբանություններ